«Ժառանգությունը» ողջունել է Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի ԱԺ որոշումը23 դեկտեմբերի 2011 - 21:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը և փաստում, որ այդ քայլով Ֆրանսիան վերահաստատեց ժողովրդավարության և մարդու իրավունքների մարդասիրական արժեքների առաջամարտիկը լինելու փաստը: Սա նաև տրամաբանական շարունակությունն է այլատյացության և ռասսիզմի դեմ Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության և դրա շրջանակներում վերջին տարիների ընթացքում ընդունված որոշումների: «Մենք արձանագրում ենք, որ այս որոշումը նաև աշխարհասփյուռ հայության և, նախևառաջ, Սփյուռքի` ցեղասպանությունը վերապրած և հայրենազրկված զավակների երկարատև և հետևողական պայքարի արդյունքն է»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությա մեջ։ Արևմտահայությունը քայլ առ քայլ վերատիրանում է իրենից խլված իրավունքներին, ինչը «Ժառանգությունը» դիտարկում է որպես կարևորագույն համազգային խնդիր. «Ցավոք, մինչ այժմ նման օրինագիծ ընդունված չէ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |