Յուրա Մովսիսյան. Ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան

Յուրա Մովսիսյան. Ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան

PanARMENIAN.Net - «Իմ ամենասիրելի օրը դեկտեմբերի 25-ն է: Այդ օրը մեր ընտանիքում կրկնակի տոն է` իմ որդու և կնոջ ծննդյան օրն է, և այդ օրվանից ինձ համար սկսվում են ամանորյա տոները: Ինչպես և միշտ, այս տարի Նոր տարին դիմավորելու եմ ընտանիքիս հետ ԱՄՆ-ում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Ֆուտբոլիստի խոսքով` Ամանորին միշտ ավելի լավի հույս ունես, և ամեն ինչ անցյալ տարում է մնում. «Իհարկե, ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան: Մանկության տարիներին ես միշտ նվերներ էի սպասում նրանից, իսկ հիմա ես ինքս եմ սիրում նվերներ տալ: Տարվա ընթացքում իմ բոլոր մտերիմներին տարբեր նվերներ եմ տալիս»:

Մովսիսյանը հույս ունի, որ 2012 թվականն ավելի հաջող կլինի, և Հայաստանի հավաքականը ավելի շատ հաղթանակներ կտոնի:

«Շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և' մեր հավաքականին, և' բոլոր հայերին»,- հավելել է ֆուտբոլիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---