Միխայիլ Պրոխորովը, Միխայիլ Գորբաչովն ու Գարրի Կասպարովը ելույթ կունենան Մոսկվայում կայանալիք հանրահավաքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահության թեկնածու, միլիարդեր Միխայիլ Պրոխորովը որոշել է մասնակցել ռուսական ընդդիմության այսօրվա հանրահավաքին Սախարովի պողոտայում: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ռու-ն, Պրոխորովի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկությունը: Ավելի վաղ միլիարդերն անորոշ էր խոսում հանրահավաքին մասնակցելու հեռանկարի մասին:

Պրոխորովից բացի հանրահավաքին կմասնակցեն մի շարք հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, այդ թվում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարիի Կասպարովը, գրող Բորիս Ակունինը, հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, դերասաններ Լիա Ախեջակովան, Օլեգ Բասիլաշվիլին, Միխայիլ Եֆրեմովն ու Չուլպան Խամատովան և այլոք:

Այսօր Մոսկվայի Սախարովի հրապարակում տեղի կունենա ի պաշտպանություն ազնիվ ընտրությունների արտոնված հանրահավաքը: Այն կդառնա Բոլոտնայա հրապարակի բազմահազարանոց ակցիայի շարունակությունը: Շուրջ 40 հազար մարդ սոցցանցերում հաստատել է իր մասնակցությունը հանրահավաքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---