Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ է ներկայացրել նոր բանաձև Սիրիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչները Անվտանգության խորհրդում տարածել են Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, իսկ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կրկին հայտարարել է, որ Մոսկվան պնդում է, որ բռնությունն անթույլատրելի է հակամարտության բոլոր մասնակիցների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը:

Չնայած տեքստի նոր տարբերակին, Գերմանիան դեմ է հանդես եկել՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում արևմտյան երկրների պահանջներին:

Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն արդեն ներկայացրել էր բանաձևի նախագիծը, որտեղ ասվում էր Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Փաստաթուղթը չի հիշատակում որևէ պատժամիջոց: Արևմտյան երկրները պնդում են, որ բանաձևն անընդունելի է, քանի որ բանաձևում իշխանությունների հետապնդումները հավասարեցված են ռեժիմի հակառակորդների գործողություններին:

«Եթե պահանջն այն է, որ մենք հանենք բոլոր հիշատակումները ծայրահեղական ընդդիմության բռնությունների մասին, ապա նման բան չի լինի»,-մեջբերում է գործակալությունը Չուրկինի խոսքերը:

Սիրիայում վերջին ամիսների ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---