24 դեկտեմբերի 2011 - 10:51 AMT
Ֆրանսուա Օլանդ. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը Սարկոզիի նախընտրական ծրագիրն է

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդը քննադատել է Նիկոլյա Սարկոզիին Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ, գրում է Le Monde-ը:

Ըստ նրա, նրա կուսակցությունը քվեարկել է օրինագծի օգտին, քանի որ դեռ 5 տարի առաջ կողմ են քվեարկել նմանատիպ օրիանգծին: Նախագահության թեկնածուն հայտարարել է, որ Սարկոզիի գործողություններն ոչ այլ ինչ են, քան նախընտրական արշավ:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: