ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել Լիբիայի զինվորական պահեստներից թալանված զենքի գնման մասին լուրերը

ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել Լիբիայի զինվորական պահեստներից թալանված զենքի գնման մասին լուրերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագետները, որոնք գործուղվել են Լիբիա Քադդաֆիի ռեժիմից մնացած զենքը հայտնաբերելու համար, հայտնաբերել են «ցամաք-օդ» դասի մոտ 5000 զենիթային հրթիռներ, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հստակ քանակի մասին դժվար է խոսել, հայտարարել է մամլո քարտուղար Մարկ Թոները, քանի որ մենք չունենք առկա պաշարների ռեեստրը: Բացի այդ, սպառազինության մի մասը ոչնչացվեց այս տարի ՆԱՏՕ-ի օդային գրոհների արդյունքում: «Մենք սատարում ենք Լիբիայի կառավարությանը, որը զբաղված է զինաթափմամբ և կամավորների ռեինտեգրմամբ: Նրանց համար հիմա դա ամենագլխավոր խնդիրն է»,-ասել է Թոները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետդեպարտամենտը չի պատրաստվում գնել սպառազինության մի մասը, որը առևանգվել է ռազմական պահեստներից անկարգությունների ժամանակ, Թոները պատասխանել է բավականին մշուշոտ՝ չհաստատելով և չհերքելով տեղեկատվությունը:

«Ես ուղղակի կասեի, որ մենք գործ ունենք ոչնչացման խնդրի հետ և ջանում ենք օգտագործել տարբեր մեթոդներ»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---