24 դեկտեմբերի 2011 - 11:54 AMT
Հանրապետությունում բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար

Դեկտեմբերի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետությունում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հիշեցնում են, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով: