24 դեկտեմբերի 2011 - 12:33 AMT
Ստեփանավանում ապօրինի ծառահատումներ են տեղի ունեցել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել հացենու փայտով:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ավտոմեքենայի և փայտանյութի վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելով, հայտարարել է, որ այն գիշերը ապօրինի հատել է Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնից: Փայտանյութի քանակը և պատճառված վնասի չափը ճշտվում է: Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: