Թուրքագետ. Ցեղասպանության մասին օրինագիծը պատասխան է Թուրքիայի չկատարված խոստումներին

Թուրքագետ. Ցեղասպանության մասին օրինագիծը պատասխան է Թուրքիայի չկատարված խոստումներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Հայաստանի գծով Թուրքիայի քաղաքականության ձախողումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, օրինագծի ընդունումն անկասկած Հայաստանի հաղթանակն է, և դեռ շատ արձագանքներ կլինեն, «սակայն, պետք չէ մոռանալ, որ քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա»: Նա նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքական շահերը համընկնում են:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրությունից, իսկ «այժմյան թուրքական քաղաքականությունը ցույց տվեց, որ Անկարան մտադիր չէ կատարել խոստումն ու կարգավորել հարաբերություններն Երևանի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան ցույց տվեց Թուրքիային, որ պարտավորությունները չկատարելու դեպքում նա արժանի պատասխան կստանա:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---