Արտակ Շաքարյան. Քրդերը թուրքական խորհրդարանում բազմիցս բարձրացրել են Ցեղասպանության հարցը

Արտակ Շաքարյան. Քրդերը թուրքական խորհրդարանում բազմիցս բարձրացրել են Ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո, քրդերը թուրքական խորհրդարանում բազմիցս բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, քրդերն օգտագործում են ցեղասպանության փաստը, որպեսզի Թուրքիայի խորհրդարանում հարված հասցնեն ընդդիմադիր և իշխանական ուժերին: Այս համատեքստում հայ փորձագետը նկատել է, որ ի դեմս քրդերի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայերն ունեն ժամանակավոր կամ երկարաժամկետ դաշնակից:

Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի կողմից 306 բանաձևի ընդունմանը, որը նախատեսում է Թուրքիայի ազգային փոքրամասնություններին իրենց հոգևոր ունեցվածքի վերադարձ՝ Արտակ Շաքարյանն ասել է, որ դա Թուրքիային ուղղված ուժեղ հարված էր: Նրա խոսքով, դրանով ԱՄՆ ուզում էր ցույց տալ, թե Թուրքիայի համառության դեպքում, ճնշման ինչ լծակներ կօգտագործի:

Ընթացիկ տարվա ամռանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայներով քվեարկեց Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիների վերադարձնելու բանաձևը` H.Res.306: Այս տարվա մարտին համանման բանաձևն ընդունվել է հունական լոբբիի ճնշման ներքո` H.Res.180:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է դեկրետ` 1930-ական թթ-ից հետո քրիստոնեական և հրեական եկեղեցիներից առգրավված ունեցվածքը վերադարձնելու մասին: Որոշման համաձայն, եկեղեցիներին են հանձնվելու նախկին հիվանդանոցները, մանկատների կամ դպրոցների շինությունները և գերեզմանատների տարածքները:

Կառավարութունը մտադիր է նաև փոխհատուցել ունեցվածքի այն մասը, որը վաճառվել է: Վերադարձման ենթակա ունեցվածքը ներառում է նախկին հիվանդանոցը, որբանոցը, դպրոցի շինությունը, գերեզմանատան, խանութի տարածքները, հողատարածք, ինչպես նաև «Սուրբ Հարություն» ֆոնդի ամբողջ ունեցվածքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---