Բաղիշը Սարկոզիին համեմատել է Պինոկիոյի հետ

Բաղիշը Սարկոզիին համեմատել է Պինոկիոյի հետ

PanARMENIAN.Net - ԵՄ հետ Թուրքիայի գլխավոր բանակվություններ վարող Էգմեն Բաղիշը, մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային ժողովում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրիագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին համեմատել է «Պինոկիո» հեքիաթի հերոսի հետ:

«Հեքիաթում, երբ Պինոկիոն ստում էր, նրա քիթը երկարում էր, իսկ Ֆրանսիայում ինչ-որ մեկի մոտ կոշիկների վրա կրունկներ են աճելու»,-ընդգծել է նա, հաղորդում է stargazete-ը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ցեղասպանությունների ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---