«Մահմեդական-եղբայրները» իրենց վրա են վերցրել Դամասկոսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Մահմեդական-եղբայրները» իրենց վրա են վերցրել Դամասկոսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Սիրիայում արգելված «Մահմեդական-եղբայրները» կազմակերպությունը իր վրա է վերցրել Դամասկոսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մեր սուննիական հաղթական խմբերից մեկը Դամասկոսի սրտում`Քաֆր-Սուսայում գտնվող պետանվտանգության շենքի դիմաց իրականացրել է հաջող օպերացիա: Այն իրականավրել են 4 մահապարտներ` մեր հրաշալի ռազմիկներից լավագույնները»,-ասվում է համացանցում տեղադրված կազմակերպության հաղորդագրությունում:

Սիրիական մայրաքաղաքում ուրբաթ օրը, 1 րոպե տարբերությամբ որոտացած երկու պայթյունների զոհ են դարձել խաղաղ բնակչություն և անվտանգության ուժերի 44 աշխատակիցներ: Եվս 166 մարդ վիրավորվել է: Այս ահաբեկչությունների պատասխանատվությունը սիրիական իշխանությունները բարդում են «Ալ Քաիդա» կազմակերպության վրա:

Շաբաթ օրը Հին Դամասկոսի կենտրոնում` Օմեյյադով մզկիթում կայացել է զոհվածների թաղման արարողությունը: Նրանց իրենց վերջին հրաժեշտը տալու էին եկել Բաշար Ասադի ռեժիմի հազարավոր կողմնակիցներ, ովքեր կարգախոսներ էին վանկարկում նրա օգտին: Հին մզկիթի աղոթքի սրահում տեղադրված և սիրիական դրոշներով ծածկված դագաղների շարքերը հիշեցնում էին նախօրեին իրականացված ահաբեկչությունների հրեշավորության մասին:

Դրանք դարձել էին Սիրիայում իրկանացված մահապարտների առաջին գործողությունները այն բանից հետո, երբ ինն ամիս առաջ երկրում սկսվել էին հակակառավարական ցույցեր: Ընդդիմությունը պահանջում է, որ պետական կառավարումից հեռացվի գործող նախագահ Բաշար Ասադը:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ընդհրումների արդյունքում զոհերի ընդհանուր թիվը գերազանվում է հինգ հազար մարդը:

Սիրիական իշխանությունների տվյալներով, զինված ընդդիմության հետ ընդհարումների ընթացքում երկրում զոհվել է ավելի քան երկու հազար զինծառայող և օրինապահ մարմինների աշխատակիցներ: Սիրիայի իշխանությունները հավատացնում են, որ կառավարական զորքերի դեմ գործում են լավ զինված գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---