25 դեկտեմբերի 2011 - 17:27 AMT
Զեպպ Բլատտերին ռասիստ են անվանել

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները համաշխարհային ֆուտբոլի ղեկավար Զեպպ Բլատտերին կոչ է արել դադարել սխալներ գործել: Ուորների խոսքով՝ վերջերս Բլատտերի մոտ մեծամտության ախտանիշ և թաքնված ռասիզմ է զարգացել: Այդ մասին հաղորդում է Sport-express.ru-ն:

«Բլատտերը պետք է դադարի նվաստացնել մարդկանց մաշկի գույնի համար, համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ այդքան սխալներ գործել: Բացի դրանից, նրա գործողություններն անպատիժ են մնում: Բավական է լռենք: Այլապես Բլատտերի թույլ տված սխալները կարող են պատմության մեջ մտնել»,- հայտնել է Ուորները: