Դավութօղլուն բարդույթ է համարում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումը Ֆրանսիայի կողմից

Դավութօղլուն բարդույթ է համարում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումը Ֆրանսիայի կողմից

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն TRT 1 հեռուստաալիքով իր ելույթում մեկնաբանել է Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, հաղորդում է TRT Russian-ը:

Դավութօղլուն նշել է, որ ֆրանսիական խորհրդարանի ընդունած օրենքը սկզբունքային բնույթ չի կրում:

«Եթե 5 հազար, 10 հազար, 50 հազար թուրքեր փողոց դուրս գան «Ես չե'մ ճանաչում նման օրենք» ցուցապաստառներով, դուք բոլորին կբանտարկե՞ք: Այդ օրենքի ընդունման մեջ ոչ մի մարդասիրական հիմք չկա, դա միայն քաղաքական շահ և բարդույթ է, ընդ որում` ցավագին բարդույթ այն բանից, որ Թուրքիան վերելք ապրող ուժ է դարձել»,- ասել է Դավութօղլուն` քննադատությամբ հանդես գալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հասցեին:

Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---