Իրաքում հրթիռային սարքից գնդակոծվել է իրանցի փախստականների ճամբարը

Իրաքում հրթիռային սարքից գնդակոծվել է իրանցի փախստականների ճամբարը

PanARMENIAN.Net - Իրաքում հրթիռային սարքից գնդակոծվել է իրանական փախստականների Աշրաֆ ճամբարը, որը հիմնվել է ՄԱԿ-ի աջակցությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Reuters-ին:

Հաղորդվում է, որ ճամբարին, որի տարածքում 3000 մարդ է բնակվում, երկու հարված է հասցվել հրթիռային սարքից: Ինչպես պատմել է աղբյուրն իրաքյան բանակից, զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ Իրանի իշխանության ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Աշրաֆ ճամբարի տարածք:

Ճամբարի ներկայացուցիչների կողմից զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել:

Աշրաֆ ճամբարի տարածքում 1986 թվականից մոտ 3000 իրանցի է բնակվում: Նրանց մեծ մասը «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության» խմբի մասնակիցներ են: Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի իշխանությունները այդ կազմակերպությունն ահաբեկչական են համարում: Ներկայումս Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ի հետ բանակցություններ են վարում այդ բնակավայրի լիկվիդացման շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---