Anonymous-ը կոտրել է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության կայքը

Anonymous-ը կոտրել է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող  ընկերության կայքը

PanARMENIAN.Net - Ամերիկյան անվտանգության ոլորտի Strategic Forecasting ընկերության կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում որոշ կորպորատիվ բաժանորդների տվյալները դարձել են հանրային: Այս հարձակման հեղինակն է Anonymous հաքերային խմբավորումը, գրում է Reuters-ը: Anonymous-ը հայտնել է, որ իրենց ձեռքի տակ է մոտ 4000 կրեդիտ քարտերի տվյալներ՝ գաղտնաբառեր, հասցեներ:

Պետք է նշել, որ Strategic Forecasting-ի հաճախորդներն են ԱՄՆ բանակը, ԱՄՆ օդային ուժերը և Մայամիի ոստիկանության բաժանմունքը:

Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---