26 դեկտեմբերի 2011 - 11:25 AMT
Դավթաշենում մինի ֆուտբոլի նոր խաղադաշտ է բացվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի 2 րդ թաղամասում մասնակցել է մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Նա մեդալներ է հանձնել Դավթաշենի առաջին թաղամասի «Բարդիներ» բակային թիմի ֆուտբոլիստներին, ովքեր 2010-ին դարձել են Երևան քաղաքի բակային թիմերի չեմպիոն, իսկ 2011 թ. ՀՀ անկախության 20 -րդ տարեդարձին նվիրված «Կաշվե գնդակ» ֆուտբոլի համահայկական մրցաշարում զբաղեցրել 2-րդ տեղը:

Դաշտը պատված է արհեստական խոտածածկով, ինչը հնարավորություն կտա ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին: Երևանի քաղաքապետարանի 2011 թվականի շին բարեկարգման ծրագրով մայրաքաղաքում կառուցվել է նման ևս 10 խաղադաշտ:

Մարգարյանը ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական, այդ թվում նաև հնարավոր տարածքներում մարզահրապարակների ձևավորման ուղղությամբ: