21 նոյեմբերի 2003 - 20:36 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄՏՆԻ ՀԱՊԿ-Ի ԿԱԶՄԻ ՄԵՋ
Ադրբեջանն հնարավոր չի համարում մասնակից դառնալՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նշենք, որ ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ չորեքշաբթի Ադրբեջանի ԱԳՆ բողոք էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանի պլանների կապակցությամբ` ստեղծել ռազմական խմբավորում ղարաբաղյան հակամարտության կողմեիրից մեկի` Հայաստանի հետ: