«էյչ-էս-բի-սի»-ի համաշխարհային կրթական հիմնադրամի շահառուներ են դարձել Արմավիրի երեխաները

«էյչ-էս-բի-սի»-ի համաշխարհային կրթական հիմնադրամի շահառուներ են դարձել Արմավիրի երեխաները

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում Հայաստանի Արմավիրի մարզի շուրջ 500 անապահով երեխաների մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորություն կընձեռվի: Այս տարի «Ֆյուչր Ֆըրսթ»-ի շրջանակներում 9.5 միլիոն դրամ է հատկացվել «Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպության «Կյանքը կարող է փոխվել» նախագծի իրագործմանը` այդպիսով Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմանը «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից ուղղված գումարները հասցնելով 65 միլիոն դրամի, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

2007 թվականից ի վեր Հայաստանի շուրջ 2400 երեխաներ դարձել են այս գլոբալ ծրագրի շահառուներ: Նախկինում Հայաստանում «Ֆյուչր Ֆըրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները:

Բացի այդ, «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արդեն երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Նվիրե´ք խաղալիք, պարգևե´ք նվեր» ակցիան`հաճախորդների և աշխատակիցների համար: Այս տարի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը հայտարարված ակցիայի ընթացքում հանգանակված խաղալիքներն ու մանկական գրքերը ուրբաթ` դեկտեմբերի 23-ին ուղղվել են Արմավիրի գիշերօթիկ դպրոցի սաներին` Ամանորը գեղեցիկ և անմոռանալի դարձնելու համար: Նվիրաբերված խաղալիքներն ու գրքերը հավաքվում էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում հատուկ այս նպատակով տեղադրված արկղերում:

«Մենք համոզված ենք, որ լավ կրթությունը կայուն զարգացման և աղքատության ու անհավասարությունների հաղթահարման գրավականն է: «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջնային նախապատվությունը տալիս է մարզերի` ավելի խոցելի ու անապահով համայնքների երեխաների համար կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն», - նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մարքեթինգի վաչության պետ Մարիամ Ադամյանը:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության և շրջակա միջավայրի վրա: Բանկի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում կարիքավոր երեխաներին կրթությամբ ապահովելու և կյանքում հաջողության հասնելու հնարավորություն են ընձեռում: Ողջ աշխարհում ավելի քան 530 հազար անապահով երեխաներ արդեն իսկ կրթություն են ստացել «Էյչ-Էս-Բի-Սի»-ի` մինչև 2016 թվականը երկարաձգված Future First ծրագրի շուրջ 25-ը միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր օժանդակության շրջանակներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---