26 դեկտեմբերի 2011 - 12:28 AMT
Կիևյան կամրջից 25-30 տարեկան տղամարդ է նետվել

Դեկտեմբերի 25-ին`ժամը 19.50-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և փրկարարական ուժերի վարչության հերթապահ խմբերը:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 25-30 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: