Իսրայելցի պատգամավորը կարծում է, որ հայերը Ցեղասպանությունն օգտագործում են քաղաքական նպատակներով

Իսրայելցի պատգամավորը կարծում է, որ հայերը Ցեղասպանությունն օգտագործում են քաղաքական նպատակներով

PanARMENIAN.Net - «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի վարչության անդամ Յանա Սալմանը, ելույթ ունենալով Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներում, հայտարարել է, որ Իսրայելը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

Ըստ նրա, հայերը Ցեղասպանությունն օգտագործում են քաղաքական նպատակներով: Նա հավելել է, որ, չի վիճարկում բազմաթիվ հայերի սպանության փաստը Օսմանյան կայսրությունում, սակայն, «խոսքը գնում էր ռազմական գործողությունների մասին, իսկ հայերից շատերը փաստացի «հինգերորդ շարասյունի» դեր էին կատարում, այդ պատճառով էլ թուրքերը որոշեցին արտաքսել նրանց»,-հայտարարել է Յանա Սալմանը:

Քնեսեթի կոմիտեն այսօր, դեկտեմբերի 26-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մաիսն հարցը: Առաջարկությունը Քնեսեթ է ներկայացվել դեռ ութ ամիս առաջ, սակայն քննարկումը հետաձգվել է մինչ օրս: Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովը, որը գլխավորում է պատգամավոր Ալեքս Միլլերը, կքննարկի հարցը հանրային լսումների ընթացքում:

Դելտեմբերի 22-ի Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ի պատասխան Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---