Սերժ Սարգսյանի վերընտրությունը պատերազմով է հղի Հայաստանի համար, գտնում է Անդրանիկ Թևանյանը

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վերընտրությունը նախագահի պաշտոնում սպառնում է Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմամբ, գտնում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի թիմի հետագա կառավարումը սպառնում է երկրին քաղաքական ու տնտեսական ճգնաժամի շարունակությամբ, Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանի թուլացումից:

Թևանյանը կոչ է արել միավորվել բոլոր քաղաքական ուժերին, ՀՀԿ-ից բացի, անկախ գաղափարական տարաձայնություններից, միավորվել ու հասնել նրան, որ ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք և անցում կատարվի ամբողջապես համամասնական ընտրական համակարգի: Ըստ նրա, այժմ մեծամասնական ընտրատարածքները օգնում են գործող իշխանություններին վերարտադրել իրենց իշխանությունը:

Թևանյանը հայտնել է նաև, որ եկող 2012թ. նա մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքական գործունեությանը, քան լրագրողական: «Ես բոլոր այն ուժերի ռազմավարական գործընկերն են, որոնք չեն մտնում Սերժ Սարգսյանի թիմի մեջ»,-հայտարարել է նա: Ընդ որում, Թևանյանն ընդգծել է, որ չի համագործակցի ՀԱԿ-ի հետ, քանի որ իր համար անընդունելի են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական հայացքները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---