Սաֆարյան. Անկախ իշխանությունների գործողություններից՝ 2011թ. Հայաստանի դերը տարածաշրջանում աճել է

Սաֆարյան. Անկախ իշխանությունների գործողություններից՝ 2011թ. Հայաստանի դերը տարածաշրջանում աճել է

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի իշխանությունների գործողություններից և նույնիսկ դրանց հակառակ, 2011թ. Հայաստանի դերը տարածաշրջանում աճել է, գտնում է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Դա նրանից չէ, որ մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հենրի Քիսինջերներ ունենք, այլ դա կապված է Իրանի խնդրի, Թուրքիային զսպելու հետ»,-ասել է Սաֆարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, չլիներ Հայաստանի դերակատարության աճող կարևորությունը, նա վաղուց արդեն տանուլ էր տվել արտաքին քաղաքականության բոլոր հարցերում:

Սաֆարյանը, մասնավորապես, անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին, նշելով, որ դրանք շարունակում են բացասական ազդեցություն ունենալ՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ետ կանչի իր ստորագրությունը: Նշելով այն պայքարը, որ «Ժառանգությունն» ու այլ քաղաքական ուժեր վարում էին այդ արձանագրությունների դեմ, նա նշել է.«Պետք է խոստովանել, որ մեր բախտը բերեց՝ շնորհիվ Ալիևի մեծ ախորժակի ու Էրդողանի հայտարարությունների»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Սաֆարյանը հայտարարել է. «Ես եղել և մնում եմ լավ իրազեկված հոռետեսների շարքում իմ կուսակից ընկերների հետ միասին և գտնում եմ, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լուծում տալ խնդրին»: Նա հավելել է, որ Մադրիդյան սկզբունքները, հակառակը, կարող են նոր հակամարտություն առաջացնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---