Քնեսեթում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցին նվիրված նիստը

Քնեսեթում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցին նվիրված նիստը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Քնեսեթում տեղի ունեցավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին նվիրված հատուկ նիստը: Քննարկումը, որին մասնակցեցին պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և ադրբեջանցիներ, ԱԳՆ աշխատակիցներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ, առաջին անգամ էր անցկացվում կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի բաց նիստի ընթացքում, հայտնում են իսրայելյան ԶԼՄ-ները:

Ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը ներկայացրել էին պատգամավորներ Զախավա Գալյոնը (Իհուդ Լեումի) և Արյե Էլդադը խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինի աջակցությամբ, հայտնում է «Լիկուդի» մամլո ծառայությունը: «Իսրայելը բարոյական իրավունք չունի լինելու քաղաքակիրթ հանրության վերջին պետությունը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Զեև Էլկինը Քնեսեթի նիստում և մեջբերել է Հիտլերի խոսքերը: «Թույլ տվեք մեջբերել Հիտլերի խոսքերը, որը պատասխանատվություն է կրում հրեաների ցեղասպանության համար: «Ամենևին կարևոր չէ, թե իմ մասին ինչ են մտածում թույլ եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչները… Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Արդեն այս արտահայտությունը բավական է, գնահատելու համար Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու մեր պարտքը: Ուստի, եթե մենք դա չանենք, ինչ կարելի է պահանջել այլ ժողովրդներից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---