«ԱրմենՏել» -ի «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողները ստացան նեթբուքեր և սմարթֆոններ

«ԱրմենՏել» -ի «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողները ստացան նեթբուքեր և սմարթֆոններ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրել է «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը հրավիրվել էին «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին հաղթողները: Ընդհանուր առմամաբ, ակցիայի առաջին փուլին մասնակցում էր 4135 մարդ, իսկ 22 հաղթողները որոշվեցին հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ:

«ԱրմենՏել» -ը ոչ միայն իր բաժանորդներին տրամադրում է կապի ոլորտի տարատեսակ ծառայություններ, այլ նաև փորձում է շփումը դարձնել հնարավորինս վառ: Թող որ այս մրցանակները` նեթբուքները և սմարթֆոնները հնարավորություն ընձեռեն շահողներին զգալու շփման ուրախությունը», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ամանորյա իրարանցում» ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը: Ակցիայի շրջանակում գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը:

Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից: Ակցիայի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ beeline.am կայքից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---