ԶԵԲ զեկույց. ԱՊՀ երկրներում գնաճի զսպման ոլորտում առավելագույն հաջողության է հասել Հայաստանը

ԶԵԲ զեկույց. ԱՊՀ երկրներում գնաճի զսպման ոլորտում առավելագույն հաջողության է հասել Հայաստանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների տնտեսությունները կարողացել են արագացնել աճի տեմպերը 2011թ.: Այդ մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԲ) վերլուծական վարչության հետազոտության մեջ:

Ըստ նախնական տվյալների, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ՀՆԱ աճն ընդհանուր առմամբ կազմել է 4,5 տոկոս: Առավելագույն տնտեսական աճը գրանցվել է Թուրքմենստանում՝ 14, 6 տոկոս, ամենացածրը Ադրբեջանում՝ 0,5 տոկոս:

Բացի Հայաստանից, Ղրղզստանից ու Մոլդովայից բոլոր մյուս ԱՊՀ երկրներում նվազել են արտադրության ծավալներն արդյունաբերությունում:

ԶԵԲ վերլուծաբանները գտնում են, որ ԱՊՀ էկոնոմիկաների աշխուժացումը բարենպաստ է ազդել ֆիսկալային հատվածի վրա՝ շատ երկրների բյուջեներում կամ պրոֆիցիտ է արձանագրվել, կամ պակասուրդը կրճատվում է:

Գնաճի միջի ցուցանիշը տարածաշրջանում, բացառութայմբ Բելառուսի, նվազել է 11,4 տոկոսից մինչև 7,1 տոկոսը 2011թ. նոյմեբերին: Շարունակվող վարկային էքսպանսիան Բելառուսում հանգեցրեց մինչև 106 տոկոս գնաճի 2011թ. նոյեմբերին: ԱՊՀ երկրներում գնաճի զսպման ոլորտում առավելագույն հաջողության է հասել Հայաստանը, որտեղ տարեկան գնաճը օգոստոսին նվազել է մարտին 11,5 տոկոսից մինչև 4,8 տոկոսը նոյեմբերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---