ԼՂՀ նախագահ. Լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի

ԼՂՀ նախագահ. Լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Դրմբոն գյուղում գտնվող «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքարդյունաբերական գործարան եւ ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին:

Նախագահն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին:

Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի եւ ողջունել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորյա ընդունելությանը եւ ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---