ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստորագրել են 2012թ համագործակցության ծրագիր

ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստորագրել են 2012թ համագործակցության ծրագիր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությանը, գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները: Ընդգծվեց, որ տարին միանաշանակ կարելի է արդյունավետ և կառուցողական համարել: Մեծ ծավալի աշխատանք է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների զարգացման, զինված ուժերում հանցավորությանը նպաստող պատճառների վերհանման և այլ ուղղություններով, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, բարձր գնահատվեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ հասարակական կազմակերպությունների ուժերով իրականացված զինվորական առաջնորդության, զինվորական կոլեկտիվների արդյունավետ ղեկավարման և հանցավորության պատճառների պարզաբանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և այլ հիմնահարցերի ուսումնասիրությունները, «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի հայերեն թարգմանությունը և զինված ուժերի ստորաբաժանումներում ու ռազմաուսումնական հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսությունների շարքը: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ ձևավորված կառուցողական համագործակցության մթնոլորտը խորացման և ծավալման միտումներ ունի:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ստորագրեցին 2012թ. Համագործակցության ծրագիրը, որում մանրամասնորեն սահմանված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործառույթներից բխող և ՀՀ պաշտպանական բարեփոխումներին համապատասխանող ոլորտներում իրականացվելիք միջոցառումները` ռազմական հոգեբանության և սոցիոլոգիայի, սոցիոմետրիկուս ումնասիրությունների, մարդու իրավուքների, առաջնորդության, սոցիալական ապահովության, հետաքննության և նախաքննության մեթոդիկայի և մի շարք այլ ուղղություններով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---