Հոլանդացի փորձագետ. Վատ չէր լինի մի փոքր ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Հոլանդացի փորձագետ. Վատ չէր լինի մի փոքր ճնշում գործադրել Թուրքիայի վրա

PanARMENIAN.Net - «Ո՛չ Հոլանդիան, ո՛չ Գերմանիան չեն ընդունի օրենք, որը նման է ֆրանսիականին: Երկու երկրներում էլ կան մեծ թուրքական համայնքներ, որոնք զայրացնելու ցանկություն չկա: Սակայն վատ չէր լինի մի փոքր ճնշել Թուրքիային»,-Նիդերլանդների ռադիոյին տրված հարցազրույցում հայտարարել է Լարիսա վան դեն Հերիքը` Լեյդենի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսորը: «Սեփական պատմության ուղղված անկեղծ հայացքը երբեմն օգնում է»,-հավելել է նա:

Նիդերլանդնորում նշանակությամբ երրորդ Ազատություն կուսակցությունը մեղադրել է թուրքական իշխանություններին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների` Իսրայելի և Ֆրանսիայի, դավաճանության մեջ, հաղորդում է MIGnews.com-ը: Ազատություն կուսակցության առաջատարի տեղակալ Վիմ Քորթենովենը հայտարարել է. «Թուրքիան ունի դաշնակիցներին դավաճանելու կարճ, բայց լեթալ պատմություն: Ճակատագրական սխալ կլիներ թուրքերին վստահել միջուկային երկրներից`Պակիստանից և Իրանից, դաշինքի երկրների պաշտպանական նոր ռազմավարության կարևորագույն էլեմենտը»:

Թուրքիան Ֆրանսիայի հետ խզել է դիվանագիտական և ռազմական կապերը`թուրքերի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու օրենքի ընդունման պատճառով: Ֆրանսիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---