Մոսկվան որո՞շել է հավաքել բոլոր գաղթականների մատնահետքերը

Մոսկվան որո՞շել է հավաքել բոլոր գաղթականների մատնահետքերը

PanARMENIAN.Net - 2012թ ծրագրվում է թույլատվության փաստաթղթերի ձևակերպման ընթացքում պարտադրել բոլոր արտասահմանցի քաղաքացիներին հանձնել մատնահետքեր: Այս մասին «Ռոսբալտուին» տրված հարցազրույցում հայտնել է Մոսկվայի գաղթականների վարչության ծառայության պետի տեղակալ Օլգա Կիրիլովան:

Նա ընդգծել է, որ աշխատանքի համար գաղթածների մատնահետքերի բազան կօգնի իրավապահ մարմիններին քրեական և վարչական հանցագործությունները բացահայտելիս:

«Օրինապահ գաղթականների համար դա սարսափելի չէ, իսկ նրանց համար, ովքեր խախտում են օրենքը, դա, իհարկե, ոչ այնքան հաճելի անակնկալ է, որը բերում է 2012թ»,-ընդգծել է նա:

Նրա խոսքով, ծառայությունն արդեն ունի համապատասխան հնարավորություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---