Թուրքական իշխանությունները մտածե՞լ են քրդերի դեմ պայքարի նոր մեթոդներ

Թուրքական իշխանությունները մտածե՞լ են քրդերի դեմ պայքարի նոր մեթոդներ

PanARMENIAN.Net - Անկարայում կայացել է արտերկրի թուրքական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ժողով: Նիստի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել է քուրդ գրոհայինների դեմ պայքարին առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում են Թուրքայան ԶԼՄ-ները, տրվել են հրահանգներ` կապված քրդերի դեմ պայքարի նոր մեթոդների հետ:

Մասնավորապես, դեսպանները պետք է կարողանան իրականացնել հակաքրդական քաղաքականություն, ընդ որում, մնալով ժողովրդավարության սահմաններում, քանի որ «հենց քրդերն են հանդիսանում եվրոպական երկրների կողմից թուրքական իշխանությունների դեմ ուղղված գործիքը», հաղորդում է Dünya Bülteni-ն:

Դիվանագետները նաև պետք է նպաստեն արտասահմանում քրդական կազմակերպությունների փակմանը և նրանց աշխատանքների հրապարակման դադարեցմանը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---