Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Տրանսանատոլիական գազատար կառուցել դեպի Հարավային Եվրոպա

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Տրանսանատոլիական գազատար կառուցել դեպի Հարավային Եվրոպա

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Տրանսանատոլիական գազատար կառուցել դեպի Հարավային Եվրոպա:

Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են դեպի Եվրոպա նոր գազատարի ստեղծման մասին. կողմերը Տրանսանատոլիական գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել:Ինչպես հաղորդում է БФМ.ру-ն, նախագծի օպերատորներ հանդես կգան Թուրքիայի Botas և Տրաո նավթագազային ընկերությունները, իսկ ադրբեջանական կողմից` Socar պետական ընկերությունը: Չի բացառվում նաև այլ մասնակիցների հետագա ընդգրկումը շինարարության մեջ:

Նոր գազատարը կմրցակցի ոչ միայն «Գազպրոմի», այլև Nabucco եվրոպական նախագծի հետ, որն այժմ մատակարարների որոնումների հետ կապված խնդիրներ ունի: ԵՄ ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվել խողովակաշարը լցնել ցանկացողներ գտնել ո'չ Ադրբեջանում, ո'չ Թուրքմենստանում: Գազատարի շինարարությունը բազմիցս հետաձգվել է, այժմ դրա պաշտոնական գործարկման ժամկետը 2018 թվականն է:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը ճշտել է, որ խողովակաշարի անցումային հնարավորությունը կկազմի տարեկան 16 մլրդ խոր. մետր, որից 6 միլիարդը կօգտագործվի թուրքական շուկայում, իսկ 10 միլիարդը կվաճառվի Եվրոպայում: Գազը «խողովակ կմտնի» Վրաստանի հետ սահմանին և կմատակարարվի մինչև Բուլղարիայի սահմանը: Շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետներն ու գազատարի ելքը նախագծային հզորության չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---