27 դեկտեմբերի 2011 - 10:51 AMT
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ԱԱ-ում 6-րդ տեղն է բարձրացել

Դեկտեմբերի 26-ին Մարդինում (Թուրքիա) կայացավ շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 8-րդ` նախավերջին մրցափուլը:

Հայաստանի հավաքականը հանդիպել է Վիետնամի հավաքականի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Էլինա Դանիելյանը հաղթել է Նգուեն Լե Տհաոյին, Լիլիթ Մկրտչյանը` Տհի Բաո Հոանգին, Նելլի Աղինյանը կիսել է միավորները Տհի Նհու Հոանգի հետ, միակ պարտությունը Տհի Մաի Նգուենից կրել է Մարիա Կուրսովան:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով 6-րդ տեղն է բարձրացել: Չինաստանը 14 միավորով առաջին տեղում է, Ռուսաստանը 12 միավորով` երկրորդ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը 11 միավորով: