27 դեկտեմբերի 2011 - 11:05 AMT
Աստվածամոր հայկական սրբապատկերը կցուցադրվի Կիևի արվեստի թանգարանում

Ուկրաինայի հայկական պատմական ժառանգության ամենապաշտելի նմուշներից մեկը՝ Աստվածամոր հայկական սրբապատկերը Կամենեց Պոդոլսկից նույնականացվել է մասնագետների կողմից և կցուցադրվի Կիևի Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանում: Հայտնի է, որ Աստվածամոր հայկական սրբապատկերը կցուցադրվի Կիևի արվեստի թանգարանում: Այն դարերի պատմություն ունի: Սրբապատկերը պաշտել են քաղաքի բոլոր երեք քրիստոնեական համայնքները՝ հայերը, լեհերը և ռուսինները:

Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին վերոնշյալ թանգարանի գիտաշխատող Ելենա Ժիվկովան, սրբապատկերն ուսումնաիրվում է 2011թ. մայիսից, և այսօր արդեն կասկած չկա, որ դա հենց Աստվածամոր Հայկական հրաշագործ սրբապատկերն է Կամենեց Պոդոլսկից:

Կամենեց Պոդոլսկի Աստվածամոր Հայկական հրաշագործ սրբապատկերը 1920թ. տարվել էր անհայտ ուղղությամբ և կորցված էր համարվում մինչ 21դ. սկիզբը: Ըստ աղբյուրների, սրբապատկերը արվեստի թանգարանում է հայտնվել Կիևի Պեչերսկի լավրայից: Թանգարանում սրբապատկերը ներկայացվել էր որպես չեխական դպրոցի գործ և ոչ մի վկայություն սրբապատկերի մասին, որպես հայկականի, աշխատակիցները չունեին:

Մեծ աշխատանք է կատարել ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ Իրինա Գայուկը: