Շախմատի ԱԱ վերջին տուր. Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Ռուսաստանի հետ

Շախմատի ԱԱ վերջին տուր. Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին թուրքական Մարդին քաղաքում ընթանում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին մրցափուլը:

Հայաստանի հավաքականը խաղում է Ռուսաստանի հետ: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը հանդիպում է Տատյանա Կոսինցևայի, Լիլիթ Մկրտչյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Լիլիթ Գալոյանը` Վալենտինա Գունինի, իսկ Նելլի Աղինյանը` Նատալյա Պոգոնինայի հետ:

Հայաստանի հավաքականը 8 միավորով 6-րդ տեղում է, իսկ ռուսական թիմը պայքարում է արծաթե մեդալների համար: Չինաստանը վաղաժամ ապահովել է ոսկե մեդալները, չինական շախմատիստուհիները 14 միավոր ունեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---