Հայաստանը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել 2012թ. ազատ տնտեսական գոտիները գործարկելու ուղղությամբ

Հայաստանը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել 2012թ. ազատ տնտեսական գոտիները գործարկելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանում ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի շրջանակում աշխատանք է կատարվել դրանց գործունեության կարգի նախապատրաստման ուղղությամբ: Ինչպես ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արդեն պաշտոնական հայտ է ստացվել Sitronics ընկերությունից՝ «Մարս» գործարանի տարածքում 2012թ. ազատ տնտեսական գոտի կազմակերպելու վերաբերյալ:

Բացի այդ, ըստ նախարարի, Հայաստանի տարածքում ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցում շահագրգռված է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան: «Կարծում եմ, որ 2012թ. Հայաստանում կլինի ազատ տնտեսական գոտիների կազմակերպմանն ուղղված ակտիվ գործողությունների տարի»,-ասել է Դավթյանը:

Նախարարը նշել է, որ ազատ տնտեսական գոտի կգործի նաև «Զվարթնոց» օդանավակայանին կից, որի շուրջ բանակցություններ են ընթանում հավատարմագրային կառավարչի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---