2012թ. Հայաստանը բանակցություններ կսկսի ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու շուրջ

2012թ. Հայաստանը բանակցություններ կսկսի ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու շուրջ

PanARMENIAN.Net - 2012թ. առաջին կեսին Հայաստանը բանակցություններ կսկսի ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու շուրջ, դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Դա թույլ կտա մեր գործարարներին ազատ մուտք ունենալ ԵՄ շուկաներ»,-ասել է նա՝ հավելելով, որ 2011թ. կարևոր էր միջազգային համագործակցության ընդլայնման ու խորացման տեսակետից:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը հայտնեց, որ արդեն 20 կետերով Հայաստանը ստացել է ԵՄ համաձայնությունը Ասոցիատիվ համաձայնագրի շրջանակներում, ավելին, ակտիվորեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---