Միշլին Քալմի-Ռեյը դարձյալ կոչ է արել հայ և թուրք պատմաբաններին հետազոտել Հայոց ցեղասպանության փաստը

Միշլին Քալմի-Ռեյը դարձյալ կոչ է արել հայ և թուրք պատմաբաններին հետազոտել Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահը և ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը դարձյալ կոչ է արել հայ և թուրք պատմաբաններին հետազոտել 1915թ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես հայտարարել է Անկարայում թուրք դեսպանների կոնֆերանսին, պատմական հետազոտությունները Հայոց ցեղասպանության քննարկման հարցում կունենան իրենց ներդրումը:

Նա նաև ընդգծել է, որ «Շվեյցարիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է ռասիզմ պարունակող քննարկումների և պրոպագանդայի համար պատիժ, իսկ շվեյցարական կառավարությունը բազմիցս քննադատել է 1915թ ողբերգական դեպքերը»,-հաղորդում է Today’s Zaman-ը:

2009թ շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական համաձայնագրեր: Սակայն 2010թ ապրիլի 10 Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր համաձայնագրերի վավերացման գործընթացի չեղարկման մասին, քանի որ թուրքական կողմն անհիմն ձգձգում էր Թուրքիայի խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացման գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---