20 նոյեմբերի 2003 - 20:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական պատվիրակությունը` խոսնակ Օլեգ Եսայանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Հայաստանի խորհրդարանում, ինչպես նաեւ երկրի քաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, վաղը Հայաստանի խորհրդարանում կկայանա Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի ներկայացուցչության բացումը: