Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Սարկոզիին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման համար

Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Սարկոզիին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման համար

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Այդ մասին հայտնում է AFP-ն:

«Դուք բազմիցս եք հանդես եկել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտելու կոչով՝ հիշեցնելով, որ խոսքի ազատություն չի նշանակում պատմության խեղաթյուրում կամ պատմական իրադարձությունների ժխտում: Արդեն 10 տարի շարունակ Ֆրանսիան ոգեշնչում է 500 000 ֆրանսահայերին, դառնալով այն երկրներից մեկը, որն օրենսդրորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այսօր մենք հպարտ ենք, որ մեր ԱԺ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,-ասվում է Ազնավուրի նամակում:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---