Ռիչարդ Կիրակոսյան. Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո27 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հիմնվելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքի վրա` Հայաստանը պետք է պահանջի էմբարգո դնել Ադրբեջանին սպառազինության մատակարարման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` 2012 թվականին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը կպահպանվի, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Ընդ որում` նա նկատել է, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ նոր պատերազմում ինքը պարտվելու է: «Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, և դա մտահոգում է` հաշվի առնելով, որ Բաքուն կարող է իր ռազմական ուժն օգտագործել Հայաստանի վրա դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու համար: Հենց դա էլ կարող է պատերազմի հանգեցնել»,- ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո, և մինչև մարտ-ապրիլ ամիսները նման հավանականություն չկա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |