27 դեկտեմբերի 2011 - 15:41 AMT
Երկրպագուների յուրաքանչյուր խմբի հետ կժամանեն EURO-2012 մասնակից երկրներից ուղեկից սպաներ

Երկրպագուների յուրաքանչյուր խմբի հետ կժամանեն EURO-2012 մասնակից երկրներից ուղեկից 20-30 սպաներ: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ոստիկանության պետ, գեներալ Անջեյ Մատեյուկը:

«Սպաները կօգնեն երկրպագուներին, միաժամանակ զոնդավորել իրավիճակը և ձերբակալել այն անձանց, ովքեր կարող են սպառնալ ուրիշների անվտանգությանը: Եթե աջակիցների խումբը մեծ լինի, ոստիկաններն էլ համապատասխանաբար շատ կլինեն: Որպես կանոն, յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է 20-30 օրինապահ»,-հայտարարել է Մատեյուկը:

Ըստ նրա, Հոլանդիայի և Անգլիայի երկրպագուներին կուղեկցեն ավելի շատ օրինապահներ: Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնելու այն երկրպագուներին, ովքեր այլ երկրպագուների մոտ ունեն վատ համբավ` անգլիացիները, հոլանդացիները, գերմանացիները, ինչպես նաև լեհ երկրպագուները, ովքեր վերջին տարիներին ձեռք են բերել խուլիգանական համբավ:

Ոստիկանության պետը նաև հավելել է, որ առաջնության ընթացքում լեհ և արտասահմանցի սպաները համատեղ ստեղծելու են նաև պահակախմբեր, հաղորդում է versii.com-ը: