Թուրք հաքերները գրոհել են տասնյակ ֆրանսիական կայքեր

Թուրք հաքերները գրոհել են տասնյակ ֆրանսիական կայքեր

PanARMENIAN.Net - Թուրք հաքերները կիբերհարձակումներ են գործել տասնյակ ֆրանսիական էջերի վրա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հանցագործները կոտրել են իշխող կուսակցության անդամ մի քանի պատգամավորների անձնական էջերը: DDoS-հարձակումների են նեթարկվել նաև հայ համայնքի ինտերնետ-ռեսուրսները: Բացի այդ, հաքերները մի քանի ժամով խափանել են Սենատի կայքի աշխատանքը:

Հենց սենատորները պետք է վերջին խոսքն ասեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման հարցում: Ինչպես գրում է Le Mond-ը, հարձակումներն իրագործել է ազգայնական տրամադրվածության թուրք հաքերների Millikuvvetler.net խումբը:

ԱԺ-ում հաստատված օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը ևս հաշվեհարդարի ու բռնաբարության սպառնալիքներ է ստացել: Խորհրդարանականը մտադիր է դատարան դիմել:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---