27 դեկտեմբերի 2011 - 18:20 AMT
Մեթյու Բրայզան մեկնո՞ւմ է Ադրբեջանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզային` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Նախորդ տարի սենատորներ Մենենդեսը և Փելոսին արգելափակել էին Մեթյու Բրայզայի և ևս երեք դեսպանների նշանակումը: Այս առնչությամբ նախագահ Օբաման իր որոշմամբ նշանակեց չորս դեսպանների: Հաջորդ տարվա սկզբում 4 դիվանագետների թեկնածությունը հաստատման կներկայացվի Սենատին Սպիտակ տան կողմից: Սակայն նրանցից երկուսը` Ֆրենսիս Ռիկարդոնեն և Սթիվեն Ֆորդը, արդեն ստացել են Սենատի համաձայնությունը նախորդ ամիսներին:

Վերջերս Սենատը օրակարգում ներառել է օրակարգում «չորս» դիվանագետների ցուցակից նաև 3-րդի` Չեխիայում ԱՄՆ դեսպան Նորման Էյսենի հարցը, սակայն Բրայզայի մասին դարձյալ «մոռացել էին»: Turan-ի տվյալներով, դրա պատճառը սենատոր Մենենդեսի դիրքորոշումն էր, ով այդպես էլ ետ չէր վերցրել իր նախորդ տարվա վետոն:

Բրայզայի թեկնածության վերաբերյալ քննարկումները, ամենայն հավանականությամբ, կկայանան 2012թ հունվարին: