20 նոյեմբերի 2003 - 18:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Համաշխարհային բանկի քննարկմանն է ներկայացվել տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ծրագիրը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ծրագրի արժեքը կազմում է 30 մլն դոլար, որոնք անհրաժեշտ են տեղական նշանակության շուրջ 400 կմ ավտոճանապարհների վերանորոգման համար: