27 դեկտեմբերի 2011 - 18:31 AMT
Իրանական ընկերությունները Հայաստանում իրականացնում են 571 մլն դոլարի ներդրում

Իրանական մասնավոր սեկտորի կոնսորցիումը Հայաստանում ներդնում է 571 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկային նախարար Մաջիդ Նամջուին:

Նա հաղորդել է, որ գումարը նախատեսված է Արաքս գետի ՀԷԿ-ի և էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար, հայտնում է IRNA գործակալությունը:

Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ Իրանը մտադիր է Հայաստան անցկանել նոր գազատար` հայկական էլեկտրաէներգիայի փոխարեն:

Տնտեսական և էներգետիկ ոլորտներում համաձայնագրերը ստորագրվել են ԻՄՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` դեկտեմբերի 23 Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: