27 դեկտեմբերի 2011 - 18:32 AMT
Կենսաթոշակները գալիք տարում կտրվեն արդեն հունվարի 4-ից

Հունվար ամսի կենսաթոշակները Երևան քաղաքում և Հանրապետության մարզերում կվճարվեն 2012թ. հունվարի 4-ին և 5-ին «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Բոլոր նրանք, ովքեր չեն հասցնի ստանալ իրենց կենսաթոշակները հունվարի 4-ին և 5-ին, կարող են ստանալ դրանք հունվարի 9-ից: