27 դեկտեմբերի 2011 - 18:33 AMT
Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամակավոր հավատարմատար կարող է դառնալ Ադամ Սթերլինգը

Բաքվում Մեթյու Բրայզայի` ԱՄՆ դիվանագիտական առաքելության զեկավարի լիազորությունների ավարտի դեպքում, Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի ժամակավոր հավատարմատար կարող է դառնալ փոխդեսպան Ադամ Սթերլինգը: Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության և մշակույթի հարցերով աշխատակից Քիթ Բինը: Նշենք, որ 2010թ մայիսի վերջին նախագահ Օբաման առաջադրել էր եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: 2010թ սեպտեմբերի 21 Սենատի միջազգային կապերի կոմիտեն հաստատել էր նրա թեկնածությունը: Սակայն սենատոր Բարբարա Բոքսերը, ցանկանալով աջակցել հայկական սփյուռքին, արգելափակել է Սենատի լիակազմ քվեարկությունը:

Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը, ուն ընդգրկվել էր 2010թ հոկտեմբերի 5 օրակարգում, հերթական անգամ անորոշ ժամանակով հետաձգվել էր: Այսպիսով, նշանակման բոլոր գործընթացները, բացի Սենատի քվեարկությունից, Բրայզան հաղթահարել էր: Բրայզանի` դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացի հաստատմանը վետո դրեցին նույն ինքը Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը: Նույն տարվա դեկտեմբերի 29, նախագահ Օբաման` օգտվելով ժամանակավոր նշանակման իր սահմանադրական իրավունքից, հայտարարել էր Ադրբեջանում, Սիրիայում, Չեխիայում և Թուրքիայում մեկ տարով դեսպանների նշանակման մասին: ԱՄՆ քաղաքական պրակտիկան չի թույլատրում առանց Կոնգրեսի վերին պալատի համաձայնության նախագահի կողմից դեսպանների երկրորդ ամգամ նշանակում: