ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել «Ժառանգության» և Դաշնակցության հետ և չհավակնել միակ դերին

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել «Ժառանգության» և Դաշնակցության հետ և չհավակնել միակ դերին

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարևոր քայլ, հայտնում են ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից:

Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի:

Ընդդիմադիր «Ժառանգությունը» և Դաշնակցություն կուսակցությունները այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններին կոչ են արել վերացնել մեծամասնական ընտրական համակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---