Արթիկից հյուսիս-արեվելք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ

Արթիկից հյուսիս-արեվելք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.38֊-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.11-ին Արթիկ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեվելք տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում 5 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Արթիկ քաղաքում` 2-3 բալ, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---